Անչելոտի. Ռեալի հետ պատասխան խաղում անարդարություն տեղի ունեցավ

14:47 19.05.2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերթական անգամ կարծիք է հայտնել այն մասին, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում անարդարություն է տեղի ունեցել:

Գերմանական գրանդի ֆուտբոլիստներն ու ղեկավարները շատ դժգոհ են մնացել այդ խաղի մրցավարությունից:

«Արքայական ակումբն» այդ խաղում 4:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ.

«Ռեալի» հետ պատասխան խաղում անարդարություն է տեղի ունեցել: Բայց պատմության մեջ կմնա «Ռեալի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ, և վերջ:

Այն, ինչ տեղի ունեցավ այդ խաղում, տեսավ ամբողջ աշխարհը, և դա նորմալ երևույթ չէր: Պետք է տեսակրկնության համակարգն օգտագործել, դա անհրաժեշտ է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Corriere della Sera»-ն:

Share |

Լրահոս