Անչելոտի. Լամն ու Ալոնսոն վերջին մարզումն անցկացրին. հպարտ եմ, որ մարզել եմ նրանց

16:00 19.05.2017

«Բավարիայի» պաշտպան և ավագ Ֆիլիպ Լամը, ինչպես նաև կիսապաշտպան Խաբի Ալոնսոն վերջին մարզումն են անցկացրել մյունխենյան ակումբի կազմում:

Երկու ֆուտբոլիստն էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտեն իրենց խաղային կարիերան:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մարզումից հետո կիսվել է տպավորություններով.

«Ալոնսոյի և Լամի վերջին մարզումը շատ էմոցիոնալ ստացվեց: Ես հպարտ եմ, որ մարզել եմ այս ֆուտբոլիստներին: Մարզումի ավարտից հետո ես ամբողջ թիմին ասացի, որ շատ ուրախ էի մարզել նրանց այս մրցաշրջանում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ 33-ամյա Լամը «Բավարիայի» սան է, որի կազմում հանդես է գալիս 1995 թվականից: 35-ամյա Խաբի Ալոնսոն թիմին է միացել 2014 թվականին Մադրիդի «Ռեալից»:

Երկու ֆուտբոլիստն էլ իրենց վերջին խաղը կանցկացնեն մայիսի 20-ին: «Բավարիան» «Ալյանց Արենայում» կընդունի «Ֆրայբուրգին»: Հանդիպմանը մեկնարկը Երևանի ժամանակով 17:30-ին է:

Share |

Լրահոս