Շապեկոենսեի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Պորտու-Ալեգրիում

12:09 19.05.2017

Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի՝ «Լանուսի» և «Շապեկոենսեի» միջև տեղի ունեցած խաղից հետո բրազիլական թիմի ինքնաթիռը հետդարձի ճանապարհին ստիպված է եղել հարկադրված վայրէջք կատարել Պորտու-Ալեգրիում:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, այս որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ Շապեկոյի օդանավակայանը պատրաստ չի եղել վայրէջք ընդունել:  

Արդյունքում Պորտու-Ալեգրիից «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները հարազատ քաղաք են վերադարձել ավտոբուսով:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերի 29-ին «Շապեկոենսեի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Կոլումբիայի տարածքում վթարի ենթարկվեց, որի արդյունքում 71 մարդ զոհվեց: Արդյունքում, միայն 3 ֆուտբոլիստ ողջ մնաց:

Share |

Լրահոս