Չելսին 50 մլն եվրո կառաջարկի Բակայոկոյի համար

10:24 19.05.2017

«Չելսին» նորից կփորձի ձեռք բերել «Մոնակոյի» կիսապաշտպան Տյեմուա Բակայոկոյին, հայտնում է «The Telegraph»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ լոնդոնյան ակումբը ֆրանսիական ակումբին 50 մլն եվրո կառաջարկի ֆուտբոլիստի համար:

Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ «Չելսիի» ղեկավարությունը թիմի տրանսֆերային բյուջեն հասցրեց 233 մլն եվրոյի:

Բակայոկոյի գործարքում կարող է ընդգրկվել նաև լոնդոնցիների հարձակվող Միշի Բատշուային:

Հիշեցնենք՝ 2017 թվականի մարտին »Չելսին» 38 մլն եվրո առաջարկեց «Մոնակոյին» Բակայոկոյի համար, ևս 5 մլն եվրո «Մոնակոն» կարող էր ստանալ այս տրանսֆերից՝ որպես տարատեսակ բոնուսներ:

22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 50 հանդիպում է անցկացրել իր թիմի կազմում՝ նվաճելով Ֆրանսիայի չեմպիոնությունը: Բակայոկոն 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Share |

Լրահոս