Ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակչի երկրորդ հանդիպումը՝ մայիսի 20-ին

12:18 19.05.2017

Ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երկրորդ հանդիպումը «Չարբախի» և «Լեոյի» միջև կկայանա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, ԿԱ ՊԵԿ ( նախկին «Միկա») մարզադահլիճում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ եզրափակչի առաջին խաղում հետխաղային 6-մետրանոցներով հաղթել էր «Լեոն»:

Սա նշանակում է, որ մայիսի 20-ին կայանալիք խաղում հաղթելու դեպքում «Լեոն» կնվաճի Հայաստանի չեմպիոնի կոչումը, որից հետո կկայանա նաև չեմպիոնական գավաթի հանձնման արարողությունը:

Եթե հաղթի «Չարբախը», ապա չեմպիոնը կորոշվի երրորդ խաղում, որի անցկացման ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ:

Երկրպագուների համար մուտքն ազատ է:

Share |

Լրահոս