Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը մասնակցում են եվրոպական ակումբային առաջնություններին

14:08 19.05.2017

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը շարունակում է հանդես գալ Բունդեսլիգայում:

Օրեր առաջ Դավթյանը «Շտրաուբենհարդտ» ակումբի կազմում մասնակցել է Գերմանիայի առաջնության առաջին տուրին և իր թիմին բերել չորս միավոր (օղակներ վարժություն` 14.2).

«Մի քանի օրից կմեկնեմ մասնակցելու առաջնության երրորդ տուրին, իսկ երկրորդը բաց կթողնեմ: Առաջնությունը շարունակվելու է մինչև դեկտեմբեր:

Կմասնակցեմ այնքան ժամանակ, որքան հրավիրեն: Մրցաշրջանի մի մասն անցկացվում է Եվրոպայի, մյուսը` աշխարհի առաջնությունից հետո»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Վահագն Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն էլ հայտնել է, որ այս օրերին միջազգային հարթակում հանդես է գալիս նաև Արթուր Դավթյանը (բազմամարտ):

Նա մասնակցում է Ֆրանսիայի առաջնությանը:

Share |

Լրահոս