Մխիթարյանը՝ մրցաշրջանի լավագույն գոլ մրցանակին արժանանալու մասին

10:48 19.05.2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:

«Մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ էր հեղինակել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սանդերլենդի» հետ կայացած խաղում:

Մրցանակաբաշխության ժամանակ Մխիթարյանը նշել էր, որ ինքը չէր կարող պատկերացնել, որ այդպիսի գոլի հեղինակ կդառնա.

«Իսկապես չգիտեի, թե ինչ է կատարվում: Չեմ կարծում, թե պետք է մարզես նման գոլեր, պարզապես պետք է կայացնես այդ արագ որոշումը: Ես չէի կարող վրիպել, քանի որ հիանալի փոխանցում էի ստացել Աստծուց»,- ասել էր Մխիթարյանը:

Share |

Լրահոս