Մխիթարյանը թիմակիցների հետ պատրաստվում է Քրիսթալ Փելասի հետ խաղին

16:06 19.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են ԱՊԼ-ի վերջին տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ կայանալիք խաղին:

Հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ մայիսի 21-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում:

Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի՝ մայիսի 24-ին կայանալիք եզրափակչով պայմանավորված, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է «Քրիսթալ Փելասի» հետ խաղում մի շարք փոփոխություններ կատարել կազմում:

Մասնավորապես, հաղորդվում է, որ հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Պոլ Պոգբան, Տիմոտի Ֆոսու-Մենսան, Ժոել Պերեյրան, Օ՛Հարան, Միտչելը, ՄաքԹոմինեյը, Հերոփը, Ուիլոքը, Տուանզեբեն, Գոմեսն ու Դերնլին:

Share |

Լրահոս