Աղբյուր. Բավարիան բանակցություններ է վարել Խամեսի հետ

11:46 19.05.2017

Մյունխենի «Բավարիան» բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ՝ գերմանական գրանդ տեղափոխության վերաբերյալ, վստահեցնում է կոլումբական ռադիոն:

Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքով:

Հաղորդվում է, որ նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն հանդիպել է «Բավարիայի» ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբն» իր հերթին դեմ չէ ֆուտբոլիստին տրանսֆերի հանել և նրա վաճառքից նվազագույնը 75 մլն եվրո վաստակել:

 

Share |

Լրահոս