Լիվերպուլը Մբապեի համար 70 մլն եվրո է առաջարկել, Մոնակոն մերժել է

12:30 19.05.2017

«Լիվերպուլն» առաջարկ է արել «Մոնակոյին»՝ թիմի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, անգլիացիները Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 70 մլն եվրո են առաջարկել, բայց մերժում են ստացել:

Նշվում է, որ «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ցանկանում է Մբապեի վաճառքից ավելի քան 100 մլն եվրո վաստակել, այդուհանդերձ, ակումբի ղեկավարությունը կցանկանար, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան մնար թիմում:

Սա Մբապեին ձեռք բերելու ակումբների առաջին փորձը չէ: Մայիսի սկզբին, ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մբապեի համար 85 մլն եվրո է առաջարկել, մինչդեռ ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի համար 120 մլն եվրո էր պահանջում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում 41 հանդիպման է մասնակցել, դարձել է 26 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս