Լամը Կանից հետո առաջին ֆուտբոլիստն է, ով տեղ կգտնի Բավարիայի Փառքի սրահում

19:45 19.05.2017

Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը, ով մայիսի 20-ին կանցկացնի կարիերայի վերջին հանդիպումը, տեղ կգտնի գերմանական ակումբի Փառքի սրահում:

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը, 33-ամյա ֆուտբոլիստը կլինի առաջին ֆուտբոլիստը Օլիվեր Կանից հետո, որը նման պատվի կարժանանա:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» Փառքի սրահում են Ֆրանց Բեկենբաուերը, Գերդ Մյուլերը, Կարլ-Հայնց Ռումենիգեն, Ուլի Հյոնեսը, Լոտար Մատեուսը, Ջովանի Էլբերը, Մեհմետ Շոլը և Կանը:

Share |

Լրահոս