ՖԻՖԱ-ՀՖՖ Live your goals-2017 միջոցառումը՝ Չարենցավանում

15:02 19.05.2017

Մայիսի 19-ին Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի համատեղ Live your goals ծրագրի շրջանակներում հերթական միջոցառումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Live your goals-ը ՖԻՖԱ-ի և ՀՖՖ կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:

Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 80 ֆուտբոլիստուհիներ, որոնք կատարել են ֆուտբոլային վարժություններ և անցկացրել են փոքր ֆուտբոլային խաղեր:

ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, իսկ ՀՖՖ-ն՝ գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:

Share |

Լրահոս