Մանջուկիչը կարող է դառնալ Օզբիլիսի թիմակիցը

16:37 19.05.2017

«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է տեղափոխվել Թուրքիայի առաջնություն: 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիկթաշը»:

Ինչպես տեղեկացնում է «Goal.com»-ը, խորվաթ հարձակվողը սկզբունքորեն համաձայն է տեղափոխվել Ստամբուլ, սակայն «Յուվենտուսում» տեղեկատվությունը ոչ մի կերպ չեն մեկնաբանում:

Այդուհանդերձ, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ակնարկել է, որ ֆուտբոլիստի վերաբերյալ որոշում կկայացնի միայն Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» հետ կայանալիք եզրափակչից հետո:

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին Քարդիֆում:

Հիշեցնենք՝ Մարիո Մանջուկիչը, որի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը, 18 մլն եվրո է գնահատվում:

Share |

Լրահոս