Կիոուն. Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում ՄՅՈւ-ում

12:55 19.05.2017

«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն սխալ է օգտագործում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվողական ոճով չի խաղում, այն երբեք չի վախեցնում:

Չի կարող պատահել, որ Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն մատակարարը, հարձակումից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ «Արսենալի» հետ պարտված խաղում: Մոուրինյուն Մխիթարյանին ճիշտ չի օգտագործում»,- Կիոունի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Նրա կարծիքով Մխիթարյանը պետք է խաղա այն դիրքերում, որոնցում խաղում են Էդեն Ազարը կամ Պեդրոն «Չելսիում».

«Եթե Մխիթարյանը հանդես գար «Չելսիում», ապա կխաղար Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյուն չգիտի, թե որը պետք է լինի իր ուժեղագույն կազմը»,- ասել է Կիոունը:

Հիշեցնենք ՝ Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 15 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 31 խաղում:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը 25 խաղում մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Share |

Լրահոս