Մոուրինյուն կարծում է, որ Այաքսը չպետք է մասնակցի Եվրոպա լիգային

20:41 19.05.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Ամստերդամի «Այաքսը» չպետք է հանդես գար Եվրոպա լիգայում, քանի որ հոլանդական ակումբն այդ մրցաշարում է հայտնվել Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:

«Այաքսը» Չեմպիոնների լիգայի թիմ է: Նրանք այստեղ են եկել ՉԼ-ից: Երբեք դրա հետ համաձայն չեմ եղել: Կարծում եմ, որ մրցաշրջանի ընթացքում թիմը չպետք է հանդես գա եվրագավաթային երկու մրցաշարերում: Նրանք պետք է տուն վերադառնան:

«Այաքսը» Եվրոպա լիգայում խաղալու հնարավորություն չպետք է ունենա: Այդ մրցաշարն այնպիսի թիմերի համար է, որոնք այստեղ են հայտնվել այնպես, ինչպես մենք: «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 5-րդ տեղը և հայտնվել Եվրոպա լիգայում: Պայքարել ենք հասնելու համար այնտեղ, որտեղ հիմա գտնվում ենք»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին:

Share |

Լրահոս