Հռոմ-2017. Ռաֆայել Նադալը պարտվել է քառորդ եզրափակչում

21:05 19.05.2017

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել Հռոմի մրցաշարից:

Քառորդ եզրափակչում իսպանացին 4:6, 3:6 հաշվով պարտվել է ավստրիացի Դոմինիկ Տիմին: Կիսաեզրափակչում Տիմը կմրցի Խուան-Մարտին դել Պոտրո-Նովակ Ջոկովիչ զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթող Էնդի Մարեյն ավարտել էր իր ելույթը:

Share |

Լրահոս