Պոգբան կարող է մասնակցել Քրիսթալ Փելասի հետ խաղին և ԵԼ-ի եզրափակչին

16:42 19.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մասնակցել անգլիական Պրեմիեր-լիգայի վերջին տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ մայիսի 21-ին կայանալիք խաղին:

Ֆուտբոլիստը կարող է խաղալ նաև «Այաքսի» դեմ՝ Եվրոպա լիգայի եզրափակչի շրջանակում (մայիսի 24):

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության երկու հանդիպում բաց թողեց՝ «Տոտենհեմի» և «Սաութհեմփթոնի» հետ: Պատճառը Պոգբայի հոր մահն էր, որը կյանքից հեռացավ 79 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից հետո:

 

Share |

Լրահոս