Ինտերը միացել է Նայնգոլանի համար պայքարին

15:29 19.05.2017

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի ծառայություններով:

«Tuttosport»-ը հայտնում է, որ «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել 29-ամյա բելգիացուն, որպեսզի այդ կերպ գրավի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

Իտալացին ցանկանում է Նայնգոլանին տեսնել իր ներկայիս ակումբում, իսկ միլանցիները հետաքրքրված են Կոնտեի ծառայություններով՝ որպես մարզիչ:

Աղբյուրը նշում է, որ «Ռոման» կարող է համաձայնել վաճառել կիսապաշտպանին, որպեսզի այդպիսով համապատասխանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին:

Ֆուտբոլիստը 50-60 մլն եվրո է գնահատվում: «Ինտերում» պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի Նայնգոլանը տեղափոխվի Միլան, անկախ նրանից, թե ով կլինի թիմի գլխավոր մարզիչը հաջորդ մրցաշրջանում:

Share |

Լրահոս