Կալուն վերադարձել է Կոտ-դ՛Իվուարի հավաքական

14:21 19.05.2017

«Հերտայի» հարձակվող Սալոմոն Կալուն, որն այս տարվա հունվարին հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին, վերադարձել է Կոտ-դ՛Իվուարի հավաքական:

Իվուարցիների գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը 31-ամյա ֆուտբոլիստին համոզել է նորից պաշտպանել երկրի պատիվը:

Կալուն ընդգրկվել է թիմի՝ Կոտ-դ՛Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված հայտացուցակում:

Սալոմոն Կալուն ազգային թիմի մարզաշապիկով հանդես է գալիս 2007 թվականից: Նրա ակտիվում 88 խաղ և 28 գոլ կա:

Կոտ-դ՛Իվուարի հավաքականը սկսում է նախապատրաստությունը երկու միջազգային խաղի:

Հունիսի 4-ին թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Հոլանդիայի հավաքականի հետ, իսկ հունիսի 10-ին իվուարցիները փլեյ-օֆֆում կմրցեն Գվինեայի հետ՝ 2019 թվականի աֆրիկյան ազգերի Գավաթին մասնակցելու իրավունք ստանալու համար:

 

Share |

Լրահոս