Սանդրո. Հուսով եմ՝ Ռեալին գոլ կխփեմ և Բարսելոնային չեմպիոնություն կպարգևեմ

17:22 19.05.2017

«Մալագայի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը կիսվել է Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Ռեալի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով.

«Հույս ունեմ, որ գոլ կխփեմ և «Բարսելոնային» չեմպիոնություն կպարգևեմ: Հուսով եմ՝ դա կլինի այն օրը, որի մասին ես երազել եմ:

Ամեն ինչով պարտական եմ «Բարսելոնային», այնպես որ հույս ունեմ, որ դա տեղի կունենա»,- Ռամիրեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք՝ վերջին տուրից առաջ «Ռեալը» «Բարսելոնային» շրջանցում է 3 միավորով: Մադրիդցիները արտագնա հանդիպում պետք է անցկացնեն «Մալագայի» հետ, իսկ «Բարսելոնան» տանը կխաղա «Էյբարի» հետ:

Ռամիրեսը «Բարսելոնայի» սան է, նա «Մալագա» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը՝ ազատ խաղացողի կարգավիճակով:

Share |

Լրահոս