Շապեկոենսեի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

18:36 19.05.2017

Բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային ակումբը տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պորտու Ալեգրիի օդանավակայանում:

Դա տեղի է ունեցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլում «Լանուսի» հետ արտագնա հանդիպումից վերադառնալու ժամանակ: Ակումբի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը տուն են վերադարձել ավտոբուսով:

Հիշեցնենք, որ 2016 թվականին «Շապեկոենսեի» ինքնաթիռն ընկել էր Կոլումբիայում, ինչի հետևանքով մահացել էր 71 մարդ: Փրկվել հաջողվել էր միայն վեցին, այդ թվում` երեք ֆուտբոլիստների:

Share |

Լրահոս