Տոտենհեմը 28 տարվա ընթացքում 1-ին անգամ լիգայի արտագնա խաղում հաղթեց 5 գոլի տարբերությամբ

11:24 19.05.2017

«Տոտենհեմ Հոտսփուրը» ԱՊԼ-ի 34-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս 6:1 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթիին»:

Լոնդոնյան թիմի կազմում 4 գոլ հեղինակեց հարձակվող Հարի Քեյնը:

Այս կերպ, «Տոտենհեմը» 1989 թվականից ի վեր առաջին անգամ Անգլիայի առաջնության արտագնա խաղում հաղթեց 5 կամ ավելի գոլի տարբերությամբ:

Վերջին անգամ «Տոտենհեմը» արտագնա խաղում «5+» տարբերությամբ հաղթել էր ավելի քան 28 տարի առաջ՝ «Միլուոլի» հետ խաղում (5:0):

Այս նվաճումը նաև առաջինն է դարձել «Տոտենհեմի» համար ԱՊԼ-ում, քանի որ անգլիական Պրեմիեր-լիգան հիմնվել է 1992 թվականին:

Share |

Լրահոս