Իբրահիմովիչը բաց է թողել ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը

13:38 19.05.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց է թողել ֆուտբոլիստների ակումբային մրցանակների հանձնման ամենամյա արարողությունը, որը եկել կայացել է Մանչեսթերում:

Այս մասին հայտնում է «Aftonbladet»-ը:

Նշվում է, որ Իբրահիմովիչը մրցանակաբաշխության ժամանակ գտնվել է Ստոկհոլմում: Ավելի վաղ, հիշեցնենք, նա վերադարձել էր ԱՄՆ-ից, որտեղ ծնկի վիրահատության էր ենթարկվել:

Իբրահիմովիչը, որը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ խաղում ծանր վնասվածք էր ստացել, շարքից դուրս է մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդեր Էրերան:

Ֆուտբոլիստների վարկածով տարվա խաղացողի կոչումը ստացել է Անտոնիո Վալենսիան, իսկ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը դարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Սանդերլենդի» դարպասը խփած գոլով:

Share |

Լրահոս