Քեյնի պոկերն օգնեց Տոտենհեմին ջախջախել Լեսթերին (տեսանյութ)

00:40 19.05.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հետաձգված խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Լեսթերին»:

Հանդիպումը կայացավ «Քինգ Փաուեր Ուոլքերս» ստադիոնում և ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 6:1:

Հաղթողի կազմում պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, դուբլով աչքի ընկավ Սոն Հին Մինը: «Լեսթերի» կազմում գոլ խփեց Բենջամին Չիլվելը: «Աղվեսների» համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում:

37 տուր անց Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմը» 83 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: «Լեսթերը» 43 միավորով 11-րդ տեղում է:

«Լեսթեր»-«Տոտենհեմ»՝ 1։6

Գոլերը՝ Չիլվել (59) - Քեյն (25, 63, 88, 90+2), Հին Մին (36, 71)

Share |

Լրահոս