«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կշարունակի աշխատել թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես հաղորդում է Marca-ն ՝ մեջբերելով կատալոնական TV3 հեռուստաալիքը, այս երեքշաբթի օրը Կումանը հանդիպում է ունեցել Բարսայի նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի հետ:
Նրանք պայմանավորվել են նիդերլանդացի մասնագետի ապագա շուրջ. հաջորդ մրցաշրջանում նա կշարունակի աշխատել թիմի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև «Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին և տեխնիկական տնօրեն Ռամոն Պլանեսը: Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը իր վստահությունն է հայտնել Կումանին: