Կոկեն նոր պայմանագիր է կնքել Աթլետիկոյի հետ

22:27 23.05.2017

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ,- տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

25-ամյա իսպանացու նախկին պայմանագրի ժամկետը լրանում էր 2019 թվականին:

Հիշեցնենք, որ Կոկեն «Աթլետիկոյի» սան է, ով մասնակցել է շուրջ 300 հանդիպումների` դառնալով 28 գոլի և 83 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...