Մանչեսթեր Սիթին լքել են երկու ֆուտբոլիստներ

20:29 25.05.2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բաժանվել թիմի որոշ ֆուտբոլիստներից, որոնց ծառայություններով հետաքրքրված չէ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան:

Այսօր հայտնի դարձավ, որ «քաղաքայիններին» լքել է նաև կիսապաշտպան Խեսուս Նավասը (183 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում) և պաշտպան Գաել Կլիշին (203 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում):

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» լքել էր Պաբլո Սաբալետան:

Share |

Լրահոս

Loading...