Սերժ Սարգսյանը պարգևատրել է Հենրիխ Մխիթարյանին

18:43 28.05.2017

Հայաստանի Հանրապետյան նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխ Համլետի Մխիթարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով»,- գրված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես գալիս 2016 թվականի ամռանից: Մանչեսթերցիների կազմում նա նվաճել է երեք տիտղոս` Անգլիայի Սուպերգավաթ, Լիգայի գավաթ և հաղթել Եվրոպա լիգայում:

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:

Share |

Լրահոս