Ուլիսի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է Մոսկվայի Արարատ

16:00 06.06.2017

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա պաշտպան Կոնստանտին Մորոզովի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ֆուտբոլիստը, հիշեցնենք, «Խիմկիի» սան է: Ավելի վաղ հանդես է եկել Երևանի «Ուլիսում», Արմավիրի «Տորպեդոյում», Կրասնոյարսկի «Ենիսեյում» և այլն: Նրա վերջին ակումբը «Սոչին» էր:

Հիշեցնենք՝ «Ուլիսի» հետ միասին Մորոզովը նվաճել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2014/15թթ. առաջնության արծաթե մեդալները:

Share |

Լրահոս

Loading...