Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Վարդարի՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստ

16:29 14.06.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է մակեդոնական ակումբի՝ մայիսի լավագույն խաղացող:

Ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում Բարսեղյանը ահռելի առավելությամբ առաջ է անցել թիմակիցներից:

Նա ստացել է ձայների 72%-ը, մինչդեռ երկրորդ տեղը զբաղեցրած Ֆելիպեն՝ ընդամենը 22%-ը: Լավագույն եռյակը եզրափակող ֆուտբոլիստը ստացել է ձայների 6%-ը:

Հիշեցնենք՝ 23-ամյա ֆուտբոլիստը մայիսին «Վարդարի» կազմում Մակեդոնիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:

 
Share |

Լրահոս