Խորեն Քալաշյան. Հայ ֆուտբոլիստների պահանջարկը մոտ ապագայում կավելանա

19:05 15.06.2017

Armsport.am-ը հյուրընկալել է ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանին: Հյուրի հետ քննարկվել են տարբեր հարցեր տրանսֆերային պատուհանի, հայ ֆուտբոլիստների պահանջարկի և մի շարք այլ թեմաների մասին.

 - Խորեն, պատմեք Ձեր գործունեության մասին Հայաստանում և արտերկրում:

 - Իմ գործունեությունն ավելի շատ արտերկրում է: Հայաստանում գործունեությունս առավել ակտիվ ծավալվեր էր այն ժամանակ, երբ «Բանանցում» էր Ռոման Ասխաբաձեն: Այդ ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ բերեցի «Բանանց»: Հայաստանի հետ համագործակցությունը մի ճանապարհ ունի. տարբեր երկրներում գտնում եմ պատանի հայ ֆուտբոլիստների, ինֆորմացիան փոխանցում եմ այստեղ: Վերջերս նպաստել եմ 15-ամյա դարպասապահ Թելման Մովսեսովի հրավիրմանը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքական:

 - Հայ ֆուտբոլիստների մասով ի՞նչ աշխատանք եք տանում:

 - Այս պահի դրությամբ Հայաստանի առաջնությունից համագործակցություն կա մի շարք խաղացողներ հետ, հավաքականից վաղուց Ռուսլան Կորյանի հետ: 

 - Գլխավորում եք «Legal Sport» գործակալությունը. ի՞նչ կասեք այդ ընկերության աշխատանքի մասին:

 - Մենք ֆուտբոլիստներին տրամադրում ենք կոմպլեքս լուծումներ՝ սկսած իրավաբանական խորհրդատվությունից մինչև իմիջ, սոցցանցեր…: Մեր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, որտեղ բնակվում է նաեւ գործակալ Գարիկ Խաչատուրովը: Ունենք նաեւ իրավաբան Իսպանիայից, իսկ սպորտային տնօրենը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանն է:

Կենտրոնացումը արտասահմանցի ֆուտբոլիստների՝ ռուսական թիմեր տեղափոխության վրա է: Վերջին խոշոր տեղափոխությունը Սիլվեստր Իգբունի տրանսֆերն է «Ուֆա», ով ի դեպ, ճանաչվեց ակումբի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մոտ 20 ֆուտբոլիստների հետ ենք հիմա համագործակցում. կան Լեհաստանի, Ռումինիայի և այլ հավաքականների ֆուտբոլիստներ, դանիական, նորվեգական ակումբներում հանդես եկող խաղացողներ: 

 - Հայ ֆուտբոլիստների մասով ի՞նչ ծրագրեր կան:

 - Մաքսային Միության հետ կապված վերջին իրադարձություններից հետո շատ բան կփոխվի: Մոտ ապագայում օրենքները կհամաձայնացվեն, իսկ ֆուտբոլիստների տեղափոխությունները կլինի կատարել 16 տարեկանից: Մտածում ենք սկաուտներ ներգրավել Հայաստանի տարիքային առաջնություններին, հասկանանք ընդհանուր պատկերը: Պրոֆեսիոնալ սկաուտինգն արդյունավետ է ֆուտբոլում: ԲԿՄԱ-ն, «Զենիթն» արդեն գնում են այդ ճանապարհով: Նոր շուկաներ են բացվում դեպի Ռուսաստան, Ղազախստան, իսկ հայ ֆուտբոլիստները կարող են լավ մրցակցություն առաջացնել: Կարծում եմ՝ մոտ ապագայում դրական շարժ կլինի: Հայ ֆուտբոլիստների պահանջարկի հարցում բնականաբար աշխուժացում կնկատվի: 

 - Գիտենք, որ դարպասապահներին հատուկ ուշադրություն եք դարձնում: Բազմիցս խոսվել է, որ այդ օղակը հայկական ֆուտբոլում թույլ է: Ի՞նչ դարպասապահներ կան Ձեր տեսադաշտում:

 - Վերադառնանք Թելման Մինասովի պատմությանը: Մոտ 1,5 տարի առաջ է հետևում եմ նրան: Մեր ուշադրության կենտրոնում շատ դարպասապահներ կան: Էլի եմ խոսել Սլավա Գրիգորյանի մասին, ով Մոսվայում է խաղում, շատ տաղանդավոր է:  Ունենք Արտյոմ Դելենյան, ում հետ բանակցում ենք: Ֆելիքս Ֆերահյանի հետ ենք կապի մեջ, ինքս Գերմանիայում իր հոր հետ հանդիպել. Տաղանդավոր դարպասապահ է, ով այժմ Ֆինլանդիայում է: 

- Որպես ֆուտբոլային գործակալ՝ ի՞նչ կասեք տրանսֆերային ընթացիկ պատահունի մասին, ինչ-որ բանով նախորդներից տարբերվո՞ւմ է:

 - Կարող եմ ասել, որ թուլացել է Ռումինիայի շուկան, որի պատճառները ֆինանսներն են: 

 - Որո՞նք ենք մեր ակումբների գլխավոր խնդիրները, որոնք թույլ չեն տալիս ապահովել ցանկալի արդյունք:

 - Իմ կարծիքով պետք են բարձրակարգ մենեջերներ, ցավոք այդ նման մասնագետների ինստիտուտը Հայաստանում դեռ չի կայացել, ինչի արդյունքում մենք բախվում ենք բազմաթիվ խնդիրների հետ:  Մենք պետք է գիտակցենք, որ ակումբի հաջողությունները կախված չեն միայն խաղացողներից և մարզչական շտաբից: Աշխատակազմը ևս շատ կարևոր է: Ակումբը պետք է ունենա նաև զարգացման հստակ ծրագիր: Սկսած 6 տարեկաների թիմից մինչև մեծահասակներ, ակումբում բոլորը պետք է ունենան նույն փիլիսոփայությունը: Բացի այդ, եթե գլխավոր թիմում կան խաղային թույլ դիրքեր, ապա ակադեմիայում այս ուղղությամբ պետք է ավելի ընդգծված աշխատանք կատարեն և համապատասխան կադրեր տրամադրեն:

- Որքանո՞վ են որոշիչ ֆինանսները մեր ֆուտբոլում:

 - Ֆինանսները միշտ էլ որոշիչ դեր են խաղում: Պետք է Հայաստանում շուկան ավելի գրավիչ դարձնել, եղած միջոցներով էլ կարելի է արդյունքի հասնել: Երբ Ասխաբաձեի հետ քննարկում էինք սպասվող տրանսֆերները, միաժամանակ քննարկում էինք նաև, թե այդ խաղացողը Հայաստան ժամանելուց հետո հետագայում ինչ հեռանկարներ է ունենալու և որտեղ է հայտնվելու: Եթե նման լուծումներ շատ լինեն, ֆուտբոլիստներին կստացվի գայթակղել: Հայաստանն այդ առումով ռուսական ֆուտբոլի, ինչ-որ չափով էլ ղազախականի ռադարի տակ է. չմոռանանք նաև Իրանի շուկան: 

 - Ըստ Ձեզ՝ կգա՞ ժամանակ, երբ հայկական մի թիմից մյուսը տրանսֆեր կկայանա:

 - Ես, որպես գործակալ, շատ եմ ցանկանում, որ գա այդ օրը: Գիտեք, մեր ոլորտում էլ կա մրցակցություն, մենք էլ անընդհատ մտածում ենք այդ մասին: Ռուսաստանում և Ղազախստանում ֆուտբոլային գործակալները տարված են իրենց երկրում աշխատանքով, քանի որ չեն էլ հասցնի արտասահմանյան աշխատանք ծավալել: Հուսանք մեզ մոտ էլ կլինի:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս