Հայտնի են Ռեալում Ռոնալդուի հնարավոր փոխարինողների անունները

20:11 17.06.2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել «արքայական ակումբը»:

Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, 32-ամյա ֆուտբոլիստի հնարավոր փոխարինողները համարվում են Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»):

Նշենք, որ Ռոնալդուի` «Ռեալը» լքելու հնարավոր պատճառը կարող է հանդիսանալ հարկերը չվճարելու մեղադրանքը:

Share |

Լրահոս