Սուսերամարտիկ Էմմա Պողոսովան կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքի

12:00 21.06.2017

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում:

Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը:

Տասը օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Share |

Լրահոս

Loading...