Հայաստանի հավաքականը երկու նորեկ ուներ սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում

11:00 21.06.2017

Երկարամյա դադարից հետո այս տարի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մասնակից է ունեցել թրասուսեր զենքաձևում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Վարդան Կոսիկովն առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում, բայց Հայաստանի քաղաքացի է.

«Կոսիկովը լավ մարզիկ է: Նա դիմել էր Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիային` Եվրոպայի առաջնությանը մեր երկրի կազմում հանդես գալու համար: Մենք էլ համաձայնեցինք: Նա ցանկություն ունի մասնակցել նաև աշխարհի առաջնությանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Այս առաջնությունում Կոսիկովը մեր թիմի միակ նորեկը չէր: Ամերիկահայ Նունե Ասադուրյանը (խոցասուսեր) նույնպես նորամուտն է նշել:

Ասադուրյանը ևս հավաքականի կազմում ընդգրկվել էր իր խնդրանքով: Արտաշես Մադոյանն ավելին էր ակնկալում մեր սուսերամարտիկներից: Սակայն, հաշվի է առնում, որ նախապատրաստական փուլն այնքան էլ լավ չեն անցել, չեն կարողացել ուսումնամարզական հավաք անցկացնել.

«Արդյունքներից գոհ չենք: Չնայած` մեր սուսերամարտիկները նոր են մտնում մեծահասակների տարիքային խումբ, իսկ առաջնությանը մասնակցում էին բոլոր ուժեղագույնները: Մեր մարզիկներից երեքը ` Էդուարդ Օվիկյանը, Վարդան Կոսիկովը և Էմմա Պողոսովան լավագույն 64-ի մեջ էին»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Share |

Լրահոս

Loading...