Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում hայ բռնցքամարտիկ 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար:
Կիսաեզրափակչում հայ մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Թաիլանդը ներկայացնող Սոմչեյ Վոնգսամանի նկատմամբ:
Նոյեմբերի 16-ին Տոնականյանը կպայքարի արդեն ոսկե մեդալի համար:
Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարից ևս երկու հայ մարզիկ՝ Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը, հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով: