Դի Մարիա. Կավանին մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է

17:13 22.06.2017

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմակից Էդինսոն Կավանիի հասցեին՝ նրան անվանելով մոլորակի լավագույն հարձակվողներից մեկը:

«Էդին տպավորիչ խաղացող է: Նա միշտ ճիշտ ժամանակին հայտնվում է ճիշտ տեղում, գիտի՝ ինչպես դուրս գալ պաշտպանությունից:

Նա միշտ փորձում է կանխատեսել, թե ինչ է անելու մրցակիցը»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությունը:

Արգենտինացին փաստել է,որ Կավանին անհավանական մրցաշրջան է անցկացրել.

«Նա արդարացրել է սպասելիքները և ցույց է տվել, որ մոլորակի լավագույն հարձակվողներից մեկն է»,- ասել է նա:

Հիշեցնենք ՝ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Էդինսոն Կավանին 36 հանդիպման է մասնացել՝ դառնալով 35 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...