«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպահը լրջագույն վնասվածք է ստացել։ Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Ռեննի» դեմ խաղը (1-1) նա չի կարողացել ավարտել։
25-ամյա ֆուտբոլիստի մոտ ձախ ծնկի վնասվածք է եղել։ Bleacher Report-ի փոխանցմամբ՝ Դեպայը կտրել է ծնկի խաչաձև կապանները։ Նրա համար մրցաշրջանը, թերևս, ավարտված է։
Հաղորդվում է, որ բացի մրցաշրջանի մնացյալ հատվածից Դեպայը կարող է բաց թողնել նաև ԵՎՐՈ-2020-ը Նիդերլանդների հավաքականում։