Հայտնի ռեփեր Snoop Dogg-ը, ով «Լոս Անջելես Լեյքերսի» մեծ երկրպագու է, ռեփ է կարդացել Կոբի Բրայանտի պատվին:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՝ Լոս Անջելեսի մերձակայքում, Կոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանան և ևս յոթ հոգի զոհվել էին՝ ուղղաթիռի վթարի պատճառով:
Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը բոլոր մահացածների մարմինները հանվել են վթարի վայրից:
Ըստ Բրայանտի ընտանիքի ներկայացուցչի, աղետից անմիջապես հետո, մարզիկի այրին գնացել է Լոս Անջելեսի Շերիֆի գրասենյակ և խնդրել Ալեքս Վիլանուևային արգելանշել ողբերգության տեղը և այն պաշտպանել լուսանկարիչներից:
Չնայած Շերիֆի խոստումներին, ԶԼՄ-ներում լուսանկարների արտահոսք էր նկատվել: