Պաշտոնական. Հայկ Գալստյանը պայմանագիր է կնքել Շտուտգարտի հետ

17:21 03.07.2017

Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Հայկ Գալստյանը կարիերան կշարունակի «Շտուտգարտում»:

Ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ, տեղեկանում ենք «Step by Step» գործակալության «Instagram»-ի էջից:

Հաղորդվում է, որ տեղափոխության հարցում որոշիչ դեր է խաղացել անձամբ «Շտուտագարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը Հայկ Գալստյանի նկատմամբ:

Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխումում»:

Share |

Լրահոս