Կոենտրաուն պայմանագիր կնքեց պորտուգալական ակումբի հետ

16:48 05.07.2017

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն պայմանագիր է կնքել պորտուգալական «Սպորտինգի» հետ:

Պորտուգալացի ֆուտբոլիստը 2017/18թթ. մրցաշրջանի ընթացքում «Սպորտինգում» հանդես կգա վարձավճարով:

Նախնական տվյալներով՝ «առյուծները» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք կունենան:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Կոենտրաուն մասնակցել է 3 հանդիպման: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ լրանում է 2019 թվականին:

Share |

Լրահոս

Loading...