Զիդանի որդին կարող է դառնալ Ռեալի երրորդ դարպասապահը

11:41 09.07.2017

«Ռեալի» երիտասարդական թիմի 19-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ հիմնական թիմի երրորդ դարպասպահը, հայտնում է «Marca»-ն:

Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին կփոխարինի Ռուբեն Յանյեսին, որը ցանկանում է հեռանալ «Ռեալից»:

Ավարտված մրցաշրջանում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել:

Թիմի առաջին և երկրորդ դարպասապահները կշարունակեն մնալ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան: Զիդան-կրտսերի հետ կարող է մրցակցություն կազմել «Ռեալի» երիտասարդական թիմի մյուս դարպասապահ Ալեքս Կրանինկսը:

Share |

Լրահոս

Loading...