Հենրիխ Մխիթարյանն ընթրել է Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ

10:44 10.07.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին բրիտանացի լրագրողներն օրերս նկատել են Մանչեսթերում` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի նախկին կնոջ հետ ընթրելիս:

Ինչպես հայտնում է «Daily Star»-ը, 42-ամյա Ջուդ Սիսեի հետ Մխիթարյանն ընթրել է իտալական «Սան Կառլո Չիկետի» ռեստորանում:

Հաղորդվում է, որ Ջուդ Սիսեն 2005 թվականին է ամուսնացել «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեի հետ: Զույգն ամուսնալուծվել է 2012 թվականին և երեք որդի ունի:

Նշվում է նաև, որ Ջուդ Սիսեն իր սեփական սպա բիզնեսն է վարում և որպես միայնակ մայր` 5 փաստավավերագրական հաղորդաշարերի է մասնակցել` պատմելով իր կյանքի մասին:

Share |

Լրահոս