Լոպիրյովային ասել են, որ իր և Մխիթարյանի հարսանիքին կգան Հենրիխի խաղաշապիկով

13:21 11.07.2017

Ռուս հայտնի մոդել, Ռուսաստանում աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան «Instagram»-ի իր էջում հետաքրքիր տեսանյութ է հրապարակել:

Գեղեցկուհին բեմում իր ընկերներից մեկին ծննդյան օրվա առթիվ նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը:

Հոբելյարը շատ է ուրախացել նվերը ստանալիս և նշել, որ այն կկրի Մխիթարյանի և Լոպիրյովայի հարսանիքին: Նշենք` ավելի ուշ Լոպիրյովան հեռացրել է այդ տեսանյութն իր էջից:

video-1499745568 от Armsport.am на Rutube.

Share |

Լրահոս