Ծաղրածուները թող հիմա հանգստանան Երևանում. ԲԱՏԷ-ի երկրպագուները վրդովված են

14:35 13.07.2017

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Բելառուսում ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ:

Բելառուս երկրպագուները բուռն են արձագանքել տեղի ունեցածին և չեն դադարում մեկնաբանություններ թողնել սոցիալական ցանցերում: 

Շատերը նաև պահանջում են ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի հրաժարականը, ինչի մասին բղավել են նաև խաղադաշտում:

Ահա, թե ինչ կարծիք ունեն երեկվա խաղի և ԲԱՏԷ-ի հետագա շանսերի մասին բելառուս երկրպագուները.

Արտյոմ Պլոդունով. «Լավ խաղ ստացվեց: ԲԱՏԷ-ն իհարկե թուլացել է: Հայաստանում դժվար կլինի»:

Սաշա Ստասենկո. «Պատասխան խա՞ղը. լավ կանենք այդ սարսափը երկրորդ անգամ չդիտենք»:

Անատոլի Ռուսեցկի. «Մարիոթ» հյուրանոցում նորից հանդիպեցի «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին: Եվ շնորհակալություն հայտնեցի: Նրանք ասացին, որ հաջորդ փուլ չենք անցնի: Հավատում եմ նրանց»:

Լեխա Դեմիդչիկ. «Այնքան էլ չեմ հավատում, որ հաջորդ փուլ կանցնի ԲԱՏԷ-ն, բայց, իհարկե, շատ եմ ցանկանում»:

Կոտ Վատսոնա. «Ոչ, չեմ հավատում: Ավելի լավ կլիներ տեսնեինք «Դինամոյին»: Գոհ ենք մեր «չեմպիոններից»: Արդեն հայերին էլ չեն կարողանում հաղթել: «Բավարիային» պատժեցին, «Ռոմային», «Լիլին» և մյուս թիմերին, իսկ այստեղ «Ալաշկերտին» բախվեցին:

«Դինամոյին» հաջողություններ, իսկ ծաղրածուները հիմա թող հանգստանան Երևանում»:

Ալեքս Բելյավսկի. «Հավատում ենք հայերին»:

Դենիս Ռոմանով. «Չի կարելի գոլ խփել և խաղալ այն պահելու համար: Բելառուսում չկա մեկ այլ թիմ, որն ունի ավելի լավ ֆուտբոլիստներ, քան` ԲԱՏԷ-ն: Այս թիմը միակն է, որ կարող է միավորներ բերել Բելառուսին»:

Մաքսիմ Տատրինովիչ. «Այստեղ ամեն ինչ վերջացած է: Եթե սեփական հարկի տակ` 12 հազար երկրպագուների ներկայությամբ, չկարողացան հաղթել, ուրեմն հայերի աջակցության և 40 աստիճան շոգի պայմաններում կպարտվեն»:

Ստանիսլավ Չերնյակով. «Ալաշկերտ»=«Շախտյոր Կարագանդա»:

Հիշեցնենք` թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

 

Share |

Լրահոս