Դանի Ալվեսը բացատրել է, թե ինչու է հեռացել Յուվենտուսից

21:18 13.07.2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, պաշտպան Դանի Ալվեսը հայտնել է, թե ինչու է որոշել լքել Թուրինի «Յուվենտուսը»:

«Սկզբում մի փոքր անհաջողություններ ունեցա, քանի որ նրանց ինձ չէին հասկանում ոչ խաղադաշտում, ոչ էլ դրա սահմաններից դուրս: Որոշ ժամանակ էր պետք, որպեսզի համագործակությունն արդյունք տար: 

Հանդերձարանում նրանք ինձ թույլ չէին տալիս երաժշտություն լսել: Ես պարզապես չեմ կարող ապրել առանց երաժշտության ու պարերի: Ես խենթ չեմ, ով ցանկանում է փոխել կանոնները: 

Ինձ դուր է գալիս, երբ մթնոլորտն ուրախ է: Ես մտածում էի միայն կոլեկտիվի ուրախության մասին: Սակայն ինձ նայում էին մի փոքր այլ հայացքով: 

Մրցաշրջանի երկրորդ հատվածը համեմատաբար լավ էր: Կյանքը խենթությունների պահանջ ունի, եթե այն, իհարկե, չի խանգարում քո սկզբունքներին:

Ես ունեմ կյանքի իմ կանոնները, սակայն երբեք ինձ թույլ չեմ տվել ինչ-որ մեկին անհանգստացնել կամ ցավ պատճառել»,- բրազիլացի պաշտպանի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս