Ալաշկերտը սկսել է նախապատրաստվել ԲԱՏԷ-ի հետ տնային խաղին

15:46 15.07.2017

Մեկօրյա հանգստից հետո «Ալաշկերտը» վերսկսել է մարզումները` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` ԲԱՏԷ-ի հետ տնային խաղին:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, «Ալաշկերտն» ամբողջական կազմով է սկսել նախապատրաստությունը:

Հիշեցնենք` Բորիսովում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Մուտքն ազատ է:

Share |

Լրահոս