Ենիսեյը հաղթել է. Սարկիսովը հայտավորված չի եղել խաղին

17:27 15.07.2017

ՖԱԼ-ի երկրորդ տուրում «Ենսիեյը» Կրասնոյարսկում 3:1 հաշվով հաղթել է «Տյումենին»:

Տանտերերի կազմում հանդիպմանը հայտավորված չի եղել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: «Ենսիեյի» մյուս հայ ֆուտբոլիստ` Արթուր Մալոյանը, մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է ընդմիջումից հետո:

Այս կերպ, «Ենիսեյն» իր առաջին հաղթանակն է տոնել Դմիտրի Ալենիչևի գլխավորությամբ պաշտոնական խաղերում:

Հիշեցնենք` ՖԱԼ-ի առաջին տուրում Կրասնոյարսկը ներկայացնող թիմը պարտվել էր Սանկտ-Պետերբուրգի «Դինամոյին» (1:2):

Share |

Լրահոս