Բանանցն այսօր ստուգողական խաղում կմրցի Թբիլիսիի Լոկոմոտիվի հետ

15:09 15.07.2017

Վրաստանի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Բանանցն» այսօր իր երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի` մրցելով Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ:

Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին և կցուցադրվի «Բանանցի» յութուբյան ալիքում:

Հիշեցնենք` հավաքի շրջանակում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Բանանցը» 1:3 հաշվով պարտվել էր Գորիի «Դիլային»:

Թբիլիսիի «Լոկոմոտիվի» հետ անցկացնելիք խաղից առաջ «Բանանցի» մամուլի քարտուղարությունն առաջարկում է վերհիշել ՈւԵՖԱ-ի Գավաթի 2005/06 մրցաշրջանում երևանյան թիմի հանդիպումը վրացական այս թիմի դեմ:

Երևանում կայացած առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 2-3 հաշվով, սակայն պատասխան խաղում հաղթել էր 2-0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ: Գոլերը խփել էին «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Հակոբյանն ու Արա Խաչատրյանը:

Share |

Լրահոս