Յուվենտուսը մերժել է Չելսիի սուպեր առաջարկը

14:33 15.07.2017

Թուրինի «Յուվենտուսը» հրաժարվել է Լոնդոնի «Չելսիին» վաճառել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, Անգլիայի չեմպիոնն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 100 միլիոն եվրո, սակայն թուրինցիները միանգամից մերժել են այն:

Հիշեցնենք, որ Իգուաինն «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը 90 միլիոն եվրոյով:

Share |

Լրահոս