Բոնուչին իր հրաժեշտի նամակում չի հիշատակել Ալեգրիին

17:10 15.07.2017

«Միլանի» նորեկ Լեոնարդո Բոնուչին հրաժեշտ է տվել «Յուվենտուսին», որտեղից տեղափոխվել է միլանյան ակումբ.

«7 մրցաշրջան է անցել: Հաղթանակի 7 մրցաշրջան, կյանքի կոչված երազանքներ ... մենք չեմպիոնական 4 տիտղոս ենք նվաճել, ապրել ենք հաղթանակներով և ամեն կերպ ջանացել ենք:

Իհարկե, մեծ ափսոսանք եմ ապրում, որ մենք այդպես էլ չհաղթեցինք Չեմպիոնների լիգայում, բայց հպարտ եմ մեր համատեղ հաջողությունների և այն բանի համար, որ ես դարձա այդ ընտանիքի անդամը:

Ես միշտ նվիրվել եմ մինչև վերջ: Ես ստացել եմ, տվել եմ և սովորել եմ: Սա հիանալի պատմություն է մնում: Այն ավարտվում է ակումբի, ավագի, թիմակիցներիս և երկրպագուների հանդեպ անսահման հարգանքով»,- գրել է Բոնուչին իր նամակում, որը փոխանցում է «Tuttosport»-ը:

Նշվում է, որ պաշտպանը շնորհակալություն չի հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին և չի հիշատակել նրա անունը: Հաղորդվում էր, որ Բոնուչին տարաձայնություններ ունի մասնագետի հետ:

Share |

Լրահոս